Նաոմի Ուոթթսը ու Լիվ Շրայբերը բաժանվել են 11 տարվա հարաբերություններից հետո

12:33   27 սեպտեմբերի, 2016

Եվս մեկ ապահարզան Հոլիվուդում: Այս անգամ 11 տարվա հարաբերություններից հետո բաժանվում են Նաոմի Ուոթթսն ու Լիվ Շրայբերը:

Ջոննի Դեպն ու Էմբեր Հերդը, այնուհետեւ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը միանշանակ ամուսնալուծվելու նոր թրենդ ստեղծեցին:

«Մենք հանգել ենք այն եզրակացության, որ մեր ընտանիքի համար ավելի լավ կլինի, եթե մենք այլեւս միասին չապրենք: Մենք բաժանվում ենք, բայց մեր սրտերում դեռ մնում է սերը, հարգանքն ու ընկերությունը: Դրանով մեր հարաբերությունները չեն վերջանա, մենք մտադիր ենք հետագայում էլ միասին դաստիարակել մեր երեխաներին՝ նրանց շրջապատելով սիրով, հոգատարությամբ ու մտերմությամբ, բայցեւայնպես պատրաստ ենք մեր հարաբերությունների նոր փուլին: Բնականաբար հասկանում ենք ձեր հետաքրքրասիրությունը, բայց խնդրում ենք մամուլի ներկայացուցիչներին հիշել մեր որդիների մասին ու հարգել նրանց անձնական կյանքը»- ասել են աստղերի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Նաոմի Ուոթթսն ու Լիվ Շրայբերը սկսել են հանդիպել 2005-ին: Այս տարիներին նրանք երկու որդի են լույս աշխարհ բերել՝ Ալեքսանդր Փիթը, որը այս ամռանը 9 տարեկան դարձավ ու Սեմյուել Կայը, որը դեկտեմբերին 8 տարեկան կդառնա:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE