Քենդալ Ջենները սեւ մարզահագուստով Լոս Անջելեսի օդանավակայանում

13:34   27 սեպտեմբերի, 2016

Մարզահագուստը նորաձեւ է, գրողը տանի: Ո՞վ կարող է հանդիմանել մարզահագուստով տանից դուրս եկող աղջիկներին, եթե աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկը՝ Քենդալ Ջենները, նախապատվությունը հենց նման հագուստին է տալիս:

Փարիզում շուտով մեկնարկում է Նորաձեւության շաբաթը, իսկ մինչ այդ Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանում առաջին մեծության աստղեր: Ակնկալվում է, որ կժամանի Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան արդեն այնտեղ է ու պատրաստվում է ներկայացնել իր Fenty x Puma հավաքածուն: Իսկ հիմա էլ Քենդալ Ջեններն է Ֆրանսիա ժամանում:

Մոդելին պապարացիները տեսել են Լոս Անջելեսի օդանավակայանում: Ու եթե մի քանի օր առաջ Քենդալը քրոջ՝ Քայլիի հետ զվարճանում էր այսպիսի հագուստով, ապա հիմա նա նախապատվությունը մարզական ոճին է տվել:

Մարզական սվիտերը Vetements ֆրանսիական ապրանքանիշից է:

Դեռ հայտնի չէ, թե որ նորաձեւության տան հավաքածուն է ներկայացնելու Քենդալը, չնայած կարող ենք վստահ լինել, որ հաշվի առնելով Քենդալի նկատմամբ Օլիվյե Ռուստենի ու Կառլ Լագերֆելդի սերը, աղջիկը կհայտնվի Chanel եւ Balmain-ի պոդիումներին:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI, Splash, X17Online



© NEWS.am STYLE