Դիմա Բիլանը` «Ձայնը» հեռուստանախագծում կաշառքների մասին

14:23   27 սեպտեմբերի, 2016

Ռուսական «Ձայնը» հեռուստանախագծում կույր լսումները շարունակվում են ու ժյուրիի անդամներից մեկը՝ Դիմա Բիլանը պատմել է պոպուլյար շոուի կուլիսների հետեւում առաջարկվող կաշառքի մասին: Երգիչը պատմել է, թե ինչ կրքեր են բորբոքվում հանրահայտ հեռուստանախագծի կադրի հետեւում:

«Բառերով հնարավոր չէ փոխանցել, թե որքան ուժ ու եռանդ եմ ես ծախսում նկարահանումների ժամանակ, -խոստովանել է Դիման,- Բացի դրանից ես անընդհատ վախենում եմ, որ կնեղացնեմ որեւէ մեկին, քանի որ ոսկե միջինը ինձ համար դժվար է պահպանելը: Եվ շատ բարեկիրթ կարող եմ լինել, եւ՛ կարող եմ ինձ պարզապես սարսափելի պահել»,- մեջբերում է Բիլանին «Դնին»՝ վկայակոչելով StarHit–ը:

Արտիստը նկատել է, որ նախագծում հայտնվելու համար մի քանի անգամ իրեն կաշառք են առաջարկել: Դա եղել է այն փուլում, երբ թիմն արդեն հավաքված է եղել:

«Ճիշտ է` ոչ թե ուղիղ են առաջարկել, այլ հեռվից: Բայց ես աչքերից էի հասկանում, թե դեպի ուր է գնում խոսակցությունը ու միանգամից վերջ էի տալիս դրան»,- վստահեցնում է նա:

«Իմ կյանքում երկու խոշոր նվեր է եղել, որոնք հետո «քթիցս դուրս են եկել», ու ես այլեւս երբեք ինձ թույլ չեմ տա նման սխալ: Ինձ փակել էին աշխատասենյակում, միաչքանի մարդիկ ինձ ատրճանակով սպառնում էին, ստիպում ինչ-որ փաստաթղթեր ստորագրել... Ես բավականաչափ գումար եմ վաստակում, այնպես որ նման ձեւերով գրպաններ լցնելը իմ դեպքում անտեղի են»- նշել է երգիչը:



© NEWS.am STYLE