Սուպերմոդել Կարա Դելեվինը Puma –ի համար նկարահանվել է առանց կրծկալի

14:44   27 սեպտեմբերի, 2016

Բրիտանացի հայտնի մոդել Կարա Դելեվինը դարձել է Puma –ի դեմքը: 24-ամյա գեղեցկուհին նկարահանվել է մարզական ֆոտոշարքում, իսկ լուսանկարներից մեկում մոդելն առանց ներքնազգեստի է:

Գեղեցկուհի Կարա Դելեվինը նկարահանվել է Puma մարզական ապրանքանիշի համար: Աղջկա հագին միայն թեթեւ թիկնոց էր, որը թեթեւակիորեն ծածկում էր Կարայի կուրծքը: Դելեվինը կանգնած է Puma ներքնազգեստով ու անփութորեն արձակած մազերով:

«Դարձիր ինքդ քո տերը: Եղիր միշտ քո կոշիկով ու հավատարիմ ինքդ քեզ DoYou #PUMAWomen»,- գրել է Կարան լուսանկարների տակ:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE