Ընդգծված շուրթեր եւ փայլուն աչքեր. ամերիկահայ դիմահարդար Սոնա Գասպարյանի աշնանային make up-ը (տեսանյութ)

15:05   27 սեպտեմբերի, 2016

Արդեն երկու տարի է, ինչ  մուգ երանգի շրթներկը չի զիջում իր դիրքերն աշնանը: Այսպես՝ այս աշունն էլ թելադրում է մուգ գույներ՝ թե մատնահարդարման, թե դիմահարդարման մեջ:

Հարկ է նշել, որ մուգ տոների դիմահարդարումն ակտուալ է երեկոյան միջոցառումների համար: ԱՄՆ-ում հայտնի հայ դիմահարդար Սոնա Գասպարյանն աշնանային երեկոներն առաջարկում է շլացնել հետեւյալ դիմահարդարման օգնությամբ.

Մուգ երանգի շրթներկ եւ փայլուն ստվերաներկով ընդգծված աչքեր:

Դիմահարդարման բոլոր մանրամասները՝ տեսանյութում:

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE