Թոմ Հենքսը հայտնվել է նորապսակների ֆոտոշարքում, երբ վազում էր նյույորքյան այգիներից մեկում

15:22   27 սեպտեմբերի, 2016

Թոմ Հենքսը, ըստ էության, այն սակավաթիվ հոլիվուդյան դերասաններից է, որոնք չեն սիրում տեսախցիկներ ու շքեղություն: Դերասանին հաճախ են տեսնում մետրոյում կամ հեծանիվ վարելիս կամ այգիներում առավոտյան վազքի ժամանակ: Ընդ որում 60 –ամյա դերասանը չի խուսափում մարդկանց հետ շփումից, երբ նրան մոտենում են ու խոսակցություն սկսում:

Եվ այսպես, Նյու Յորքոմ Կենտրոնական պուրակում վազքի ժամանակ Հենքսը հանդիպել է նորապսակներ Էլիզաբեթին ու Ռայանին: Պարզվում է, որ հարսնացուն ուզում էր փեսացուին լուսանկարել, իսկ հետեւի ֆոնին Հենքսն էր հայտնվել: Էլիզաբեթը սպասել է միչեւ Թոմը հասնի իրենց ու առաջ անցնի, բայց ի զարմանս իրեն հայտնաբերել է, որ վազողը Թոմ Հենքսն է:

«Հանդիպման վկայությունը» հայտնվել է դերասանի Թվիթերում, չէ՞ որ Թոմը կանգ է առել ու մասնակցել ֆոտոշարքին: Դերասանի միկրոբլոգից բացի լուսանկարը նաեւ Reddit կայքում է հայտնվել: Դերասանը վազելով մոտեցել է, հայտնվել կադրում, հանել իր վերնազգեստն ու ասել՝ «բարեւ՝ ես Թոմ Հենքսն եմ»:

Դերասանը համբուրել է հարսնացուի ձեռքը, շնորհավորել նրան, իսկ հետո սելֆի արել, որը ավելի ուշ հրապարակել է իր «Թվիթերում»:



© NEWS.am STYLE