Ավրիլ Լավինն այսօր դարձավ 32 տարեկան. կանադացի երգչուհու TOP 5 լավագույն հիթերը

16:34   27 սեպտեմբերի, 2016

Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինն այսօր նշում է ծննյան 32-ամյակը: Նրա առաջին՝ Let Go ալբոմը, վաճառվել է ավելի քան 16 միլիոն օրինակով:

Նրա երգերից շատերն են դարձել հիթեր ու գլխավորել ամերիկյան ամենահեղինակավոր հիթ շքերթները: Այդ երգերի թվում են՝ Complicated, Sk8er Boi, I’m With You, My Happy Ending եւ այլն:

2000-ականների սկզբին երգչուհին շատ պահանջված էր, հատկապես, դեռահասների շրջանում: Billboard ամսագիրը նրան ընդգրկել է 2000-ականների ամենառեյտինգային աստղերի տասնյակում:

Այսօր Լավինը երգին զուգահեռ զբաղվում է նաեւ դիզայնով: Երգչուհին շարունակում է աշխարհին մատուցել ճաշակով եւ տարբերվող երգեր: Դրանցից 5-ն առաջարկում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE