Թոմ Հենքսը ռեստորանի անձնակազմին զարմացրել է մեծ թեյավճարով

16:08   27 սեպտեմբերի, 2016

Թոմ Հենքսը այսօր արդեն երկրորդ անգամ է հայտնվում մեր լրահոսում, բայց նա այնպիսի դերասան է, որն իր շուրջը միշտ դրական էներգետիկա է տարածում:

Օրերս Թոմն արդեն հասցրել էր աչքի ընկնել, լուսանկարվել նորապսակների հետ Նյու Յորքի Կենտրոնական այգում: Դե 60-ամյա դերասանը այդքանով չի սահմանափակվել ու շարունակել է լավ տրամադրություն սփռել իր շուրջը:

Պարզվում է, որ դերասանը գործով Բոստոն էր գնացել ու այնտեղ այցելել ռեստորան, որը մասնագիտանում է ծովային խորտիկների վրա: Քաղաքի նավահանգստում Թոմը ընկերների հետ միասին այցելել է Pier 6 հանրահայտ ռեստորանը, որտեղ ընթրիքի ժամանակ նույնիսկ զրուցել է անձնակազմի հետ՝ շինծու բոստոնյան առոգանությամբ:

People -ը գրում է, որ անձնակազմը Թոմի վարպետությունը տասից ինը բալ է գնահատել:

Ընթրիքից հետո Թոմը մեծ թեյավճար է թողել, որի ճշգիտ գումարը ռեստորանը չի նշել՝ ասելով միայն, որ գումարը տպավորիչ էր:

Հավելենք, որ Թոմի կարողությունը 350 մլն դոլար է գնահատվում (այդքան էլ հեռու չէ Փիթի ու Ջոլիի համատեղ կարողությունից, որը 400 մլն է կազմում):



© NEWS.am STYLE