Ինձ հետ ամեն ինչ լավ է. Ռիփին ավտովթարի է ենթարկվել

13:41   27 սեպտեմբերի, 2016

Երգչուհի Ռիփին իր Volgswaggen Passat ավտոմեքենայով այսօր վթարի է ենթարկվել: Այս լուրը շարունակում է հուզել նրա երկրպագուներին եւ ընկերներին:

Նրանց հանգստացնելու համար երգչուհին Facebook-ում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է.

«Իմ սիրելի ընկերներ, շնորհակալ եմ ձեր զանգերի եւ նամակների համար: Ուզում եմ հայտնել, որ ինձ հետ ամեն ինչ լավ է»,-գրել է նա:

Տեղեկացնենք, որ այս շրջանում Ռիփին զբաղված է «ԴոՄիՆո» սիթքոմի նկարահանումներով: Նախագծի նոր եթերաշրջանը շատ շուտով կլինի եթերում:



© NEWS.am STYLE