Գվինեթ Փելթրոուն նշում է ծննդյան տարեդարձը. 44-ամյա դերասանուհու TOP 10 ամենաշքեղ կերպարները (ֆոտո)

18:02   27 սեպտեմբերի, 2016

Ամերիկացի դերասանուհի, երգչուհի եւ հեղինակ Գվինեթ Փելթրոուն այսօր նշում է ծննդյան 44-ամյակը: Շիկահեր գեղեցկուհին մեծ ճանաչում ձեռք բերեց 1995 թ-ին նկարահանված Seven ֆիլմից հետո: Մեկ տարի անց նա նկարահանվեց «Էմմա» ֆիլմում, որը պակաս հաջողություն չունեցավ:

Դերասանուհուն սիրում են իր նրբագեղ եւ ռոմանտիկ կերպարների համար: Պատահական չէ, որ շատերը նրան սկսեցին ճանաչել «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմից հետո: Այդ ֆիլմում նկարահանվելու համար գեղեցկուհին արժանացել է միանգամից երեք հեղինակավոր մրցանակի՝ «Օսկարի», «Ոսկե Գլոբուսի» եւ Screen Actors Guild Awards-ի:

Գվինեթն իր նրբաճաշակությամբ միշտ փայլում է տարբեր երեկույթների եւ միջոցառումների ժամանակ: Նրա ամենահմայիչ կերպարնրից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE