Անջելինան Ջոլին երեխաների համար տուն պիցցա է պատվիրել

15:35   27 սեպտեմբերի, 2016

Դե փառք Աստծո: Վերջապես: Թե չէ ամբողջ օրը անիմաստ կանցներ: Ամբողջ օրը ոչ մի նորություն ջոլիփիթյան ապահարզանից, եւ ահա 41-ամյա դերասանուհին նորից բարձրաձայնեց ինքն իր մասին՝ երեխաների համար տուն պատվիրելով պիցցա (այ եթե չբաժանվեիք՝ հիմա Բրեդը խոհանոցում որեւէ համեղ ու օգտակար բան կպատրաստեր երեխաների համար):

Եվ այսպես Էնջին հոլիվուդյան իր տանից նոր տուն է տեղափոխվել, որը որոշ պարբերականների տվյալներով նրան է պատկանում, իսկ մյուսների վարկածով՝ դերասանուհին վարձակալում է այն ամսական 95 հազար դոլարով ( չնայած ինչ իմաստ ունի առանձնատուն վարձակալելը, եթե տասը հատ նման տուն ունես):

Էնջին արգելափակել է Փիթի հեռախոսահամարը, այնպես որ նա հիմա Էնջիին զանգել չի կարող, բայց փաստորեն պիցցա պատվիրելու հեռախոսահամարը չի արգելափակել:

Ջոլին փորձում է երեխաներին հեռու պահել սկսված պարզաբանումներից, ու չի թույլատրում, որ վեց երեխաները շատ ներսուդուրս անեն՝ նույնիսկ դայակների ու թիկնապահների հսկողությամբ: Դե իսկ սննդի խնդիրը, ըստ երեւույթին, ոչ միշտ է խոհարարը լուծում, քանի որ պիցցայի առաքումը կարողացել են որսալ պապարացիները, որոնք օրուգիշեր հերթապահում են Էնջիի տան մոտ: Պիցցան ստանալու էր դուրս եկել ոչ թե դերասանուհին, այլ նրա թիկնապահը:

Հիշեցնենք, որ աստղերի ամուսնալուծության հիմնական խնդիրը երեխաների խնամակալությունն է: Ջոլին ուզում է ձեւակերպել միանձնյա խնամակալություն ու Բրեդին զրկել երեխաներին հաճախ տեսնելու հնարավորությունից, ընդ որում Էնջին ոչ մի ֆինանսական օգնություն Փիթից չի պահանջում:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI



© NEWS.am STYLE