Անի Լորակը իր ծննդյան օրը նոր տեսահոլովակ է ներկայացրել

16:28   27 սեպտեմբերի, 2016

Այսօր Անի Լորակը 38 տարեկան դարձավ: Երգչուհին ինքն իրեն շքեղ նվեր է մատուցել՝ Youtube ալիքով ներկայացնելով Разве ты любил երգի նոր տեսահոլովակը:

Տեսահոլովակի ռեժիսորը հանրահայտ ուկրաինացի ռեժիսոր Ալան Բադոեւն է:

Անին որոշել է նվեր մատուցել իր երկրպագուներին ու հերթական անգամ իր ծննդյան օրը նոր տեսահոլովակ է ներկայացրել: 2015-ին Անին այդ օրը ներկայացրել էր Осенняя любовь երգի տեսահոլովակը:



© NEWS.am STYLE