ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   28 սեպտեմբերի, 2016

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին չի ցանկանա ձեզ հետ զրուցել այս կամ այն թեմաների շուրջ: Այնպես որ՝ աշխատեք նրան շատ չճնշել, հակառակ դեպքում իրավիճակն ավելի կսրվի:

ՑԼԵՐ

Այսօր ձեր ամենաերջանիկ պահը կլինի գիշերը: Միգուցե, սիրելիից սպաված զանգ ստանաք կամ էլ շատ կարեւոր SMS: Մի խոսքով՝ այս գիշեր զգոն եղեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր տրամադրությունն ամբողջովին կախված կլինի ձեր սիրելիի տրամադրությունից: Միգուցե, նա դա չգիտակցի: Լավ կլինի, որ ասեք նրան, թե ինչն է ձեզ անհանգստացնում նրա մեջ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք այնքան երկար ժամանակ չեք տեսնվել ձեր սիրելիի հետ, որ այսօր կնկատեք, որ սկսել եք ուշադրություն դարձնել հակառակ սեռի այլ ներկայացուիցիչների: Լավ կլինի, որ եւս մեկ անգամ նայեք սիրելիի լուսանկարին եւ հասկանաք՝ արդյո՞ք կկարողանաք առանց նրա ապրել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք ընտրություն կատարել գումարի ու սիրո միջեւ: Առաջին հայացքից՝ ձեզ պարզ է թվում պատասխանը, սակայն իրականում ամեն ինչ շատ ավելի խճճված է: Ամեն դեպքում՝ աստղերը խորհուրդ են տալի նախապատվությունը տալ հպարտությանը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք շատ կցանկանաք մի բան անել, սակայն ինչ-որ բան ձեզ դրանից ետ կպահի: Փորձեք հարթել ամեն ինչ ու ստանալ այն, ինչ ուզում եք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա հանել իր վարդագույն ակնոցներն ու ձեզ նայել ոչ սիրահարված հայացքով: Նրա այս փորձարկմանը մեծ պատասխանատվությամբ մոտեցեք, այլապես, միգուցե, նրան հիասթափեցնեք ձեր թերություններով:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ դժվարությամբ կկարողանա պատասխանել ձեր բոլոր հարցերին: Նրա պատասխանների մեջ ենթատեքստ մի փնտրեք: Պարզապես, այսպիսի օրեր էլ են լինում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կուրախանա միայն այն մտքից, որ դուք կաք նրա կյանքում: Այնպես որ՝ աշխատեք չհիասթափեցնել նրան եւ կյանքում, գոնե, մեկ անգամ համապատասխանեք այն կերպարին, որի մասին նա երազում է:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր սիրելիի համար շատ կարեւոր կլինի գիտակցել, որ դուք նրա կողքին կլինեք՝ անկախ ամեն ինչից եւ թույլ չեք տա, որ նա սայթաքի եւ անախորժության ենթարկվի: Փորձեք նրան հավատացնել, որ հենց այդպես էլ կանեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք շատ շուտ կհոգնեք սիրելիի հետ շփումից: Այնպես որ՝ աշխատեք խուսափել հանդիպումից, որպեսզի չվնասեք ոչ ձեզ, ոչ էլ նրան:

ՁԿՆԵՐ

Այսօր աշխատեք մաքսիմալ անկեղծ լինել ձեր սիրելիի հետ: Նրան ստելու ցանկացած փորձ կձախողվի եւ կշրջվի ձեր դեմ: Հիշեք, որ ճշմարտությունն ավելի օգտակար է հարաբերություններում:



© NEWS.am STYLE