Հիասքանչ Քորթնի Քարդաշյանին նկատել են մարզադահլիճից դուրս գալու պահին

18:24   27 սեպտեմբերի, 2016

Մինչ Փարիզը պատրաստվում է դիմավորել Քիմ Քարդաշյանին ու Քենդալ Ջեններին, որոնք Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանելու Նորաձևության շաբաթվա շրջանակում, ընտանիքի ավագ քույրը՝ Քորթնին մարզադահլիճում իր կազմվածքն է կատարելագործում:

37-ամյա հեռուստաաստղին տեսել են Կալաբասասում՝ մարզադահլիճից թիկնապահի հետ դուրս գալիս: Քորթնին փորձում էր H&M լեգգինս: Քիմի ավագ քրոջ ձեռքին Hermes Birkin պայուսակ է, իսկ կոշիկը՝ APL-ից է:

Դեռ հայտնի չէ, արդյոք նա կմիանա իր քույրերին Փարիզում, սակայն իրադարձությունների նման զարգացումը միանգամայն հնարավոր է, քանի որ վերջերս նա հայտնել էր, որ շահագրգռված է նորաձևության ոլորտում դիզայներական աշխատանքով (Քանյեի օրինակը վարակիչ է):

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ X17Online



© NEWS.am STYLE