Համացանցում է հայտնվել «Дом-2» –ի աստղի ինտիմ տեսագրությունը

10:23   28 սեպտեմբերի, 2016

Համացանցում է հայտնվել է «Дом-2»–ի աստղ Էլինա Կամիրենի ինտիմ տեսագրությունը, հայտնում է Life.ru –ն:

Նախազգուշացնենք, որ էթիկայի նկատառումներով մենք չենք կարող ներկայացնել ձեզ տեսահոլովակը, չնայած առանձնապես հետաքրքրասերները կարող են դիտել այն սկզբնաղբյուրի վերոնշյալ կայքում:

Պարզվում է, որ հաքերնեը կոտրել են աղջկա հեռախոսը Cloud հավելվածում, իսկ Дом-2–ն ցուցադրել է համացանցում հայտնված այդ տեսագրությունը: Այս տեսագրությունում բոլորովին մերկ աղջիկը էրոտիկ պարի ժամանակ շոյում է ինքն իրեն: Էլինա Կամիրենն էլ որոշել դատի է տալիս պոպուլյար հեռուստաշոուին՝ եթերում ու նախագծի կայքում այդ տեսահոլովակը հրապարակելու համար: Աղջկա խոսքով այդ անձնական տեսագրությունը համացանցում հաքերներն են տարածել:

Սակայն Էլինայի խնդրանքով ռուսական սոցցանցերը, որոնցում վայրկենապես հայտնվել էր այդ կոմպրոմատը, արագ ջնջել են այն իրենց պլատֆորմաներից ու եւս երկու շաբաթ հետեւել են, որ նոր պատճեններ չհայտնվեն՝ մտնելով Քամիրենի դրության մեջ:

«Իմ հեռախոսը լկտիաբար այնպես էին կոտրել, որ ես նույնիսկ մուտք գործել չէի կարողանում: Բայց ես չէի ակնկալում, որ բոլոր սոցցանցերը ինձ ընդառաջ կգնան ու իմ խնդրանքով միանգամից կջնջեն ամեն ինչ: Իհարկե ինչ -որ այլասերվածներ հաստատ կային, որոնց դա հաճույք էր պատճառում, բայց մարդկանց մեծ մասը հասկանում էր, որ աղջիկը պարզապես վատ դրության մեջ է ընկել: Չէ՞ որ երեւում է, որ այդ պարը կոնկրետ տղամարդու համար էր, ի՛մ տղամարդու: Բոլոր աղջիկներն էլ նման մի բան ունեն: Շատերը իրենց տղամարդկանց ուղարկում են իրենց կուրծքը կամ հետույքը, ոմանք էլ ամեն ինչ միասին»- պատմել է Էլինա Կամիրենը:

Այդ տեսագրությունը, որը Էլինան տեսագրել էր իր սիրեցյալի համար ու որը հայտնվել էր տասնյակ միլիոն հանդիսատեսի տրամադրության տակ, բացասաբար է ազդել ոչ միայն Էլինայի հեղինակության վրա, որը աղջիկ երեխայի է դաստիարակում, այլեւ նրա բիզնեսի վրա:

«Սկսեցին կեղծ ու անհասկանալի պատմություններ հորինել այն մասին, որ ես մարմնավաճառ եմ կամ էսկորտուհի: Շատերը հրաժարվեցին աշխատել ինձ հետ: Բայց ես տեսնում եմ, որ շատերը հասկանում են, որ դա այնուամենայնիվ անձնական տեսագրություն է, այլ ոչ թե օնլայն մարմնավաճառության համար, ինչպես հեյթերներն են գրում»:
Իր փաստաբան Սերգեյ Ժորինի հետ միասին Էլինան դատական հայց է պատրաստում, որում պահանջում է որ «Դոմ 2»-ի ղեկավարությունը փոխհատուցի իրեն բարոյական վնասը:



© NEWS.am STYLE