Արմռեսլինգ ընկերոջ հետ՝70-ամյա Սիլվեստր Ստալոննեին տեսել են Բեվերլի Հիլզում

11:35   28 սեպտեմբերի, 2016

Հիշո՞ւմ եք այս զարգացած մկաններով, մարզված տղային: Դե ինչպես կարելի է նրան չհիշել: 

Չէ՞ որ սա Սիլվեստր Ստալոնեն է երկրորդ «Ռեմբոյի» կադրում:

Դե իսկ հիմա Սլայը արդեն 70 տարեկան է: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ նա վատ մարզավիճակում է:


Ստալոննեին տեսել են Բեվերլի ՀԻլզում, երբ նա ընկերոջ մոտ Mulberry Pizza պիցցերիա էր մտել ՝ իսկական իտալական պիցցա ուտելու:

Դե իսկ նկատելով պապարացիներին, Սիլվեստրը չի դիմացել ու ընկերոջ հետ կրկնել է «Ուժերի սահմանում» ֆիլմի (որը արմռեսթլինգի մասին էր ) ժեստերից մեկը:

Պապարացիները ոգևորվել էին Ստալոնեի այդ հնարքից:

«Սա այն նույն հանրահայտ ժեստն է ֆիլմից»- բղավել էր նրանցից մեկը:

«Ոչ մի մեկնաբանություն»- հայտնել է ժպտացող Սլայը, անցնելով լրագրողների մոտով:

Աղբյուր՝  Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI



© NEWS.am STYLE