Ավետ Բարսեղյանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման է արժանացել

09:16   28 սեպտեմբերի, 2016

Հայկական եթերի ամենահայտնի հաղորդավար, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը երեկ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

Այս մասին տեղեկանում ենք Ավետի Instagram-ի էջից, որտեղ հաղորդավարը կիսվել է շնորհագրի լուսանկարով:

«Մեկը կասի շատ էր, մյուսը կասի շուտ էր: Շնորհավոր` կասի երրորդը. «շ»-ով մի բան կասեմ` Շնորհակալ եմ բոլորին, ում Շնորհիվ եմ...»,-գրել է նա:

NEWS.am STYLE-ը միանում է լուսանկարի տակ արված բոլոր շնորհավորանքներին` Ավետին մաղթելով ավելի մեծ եռանդ եւ նոր հաջողություններ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE