Ջենիֆեր Էնիսթոնի ամուսին Ջասթին Տերուն Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի ամուսնալուծության մասին

12:35   28 սեպտեմբերի, 2016

Շարունակում ենք խորանալ Փիթի ու Ջոլիի ամուսնալուծության թեմայի մեջ: Այս անգամ աստղերի ամուսնալուծությունը մեկնաբանել է Ջասթին Տերուն՝ այն նույն Ջենիֆեր Էնիսթոնի ամուսինը, որին Էնջիի պատճառով ժամանակին լքել էր Բրեդը:

Just Jared-ի փոխանցմամբ 45-ամյա դերասանը ասել է.

«Որպես մի մարդ, որի ծնողները ամուսնալուծվել են, կարող եմ ասել, որ դա երեխաների համար սարսափելի է: Նրանց համար ծանր ժամանակներ են սկսվելու: Իսկ մնացածը մեկնաբանելու ցանկություն չունեմ: Այս պատմության մեջ Ջենիֆերի մասին հիշատակելը ես հիմարություն եմ համարում: Ափսոս, որ իմ շրջապատը իր ժամանակը ծախսում է սկանդալային նորություններ կարդալու վրա: Շատերը կպատասխանեն, որ դա իրենց հետաքրքիր չէ: Սակայն հենց պահանջարկն է նման առաջարկ ծնում: Աշխարհում շատ կարեւոր բաներ կան, որոնք արժանի են համընդհանուր ուշադրության»,- հայտնել է Ջասթին Տերուն լրագրողների հետ հարցազրույցում:

Ջենիֆեր Էնիսթոնը, որը հինգ տարի է երջանիկ է Ջասթին Տերուի հետ, գուցե իսկապես արդեն չի էլ հիշում, որ ժամանակին Ջոլին է քանդել իր ու Փիթի ամուսնությունը:



© NEWS.am STYLE