Բրեդ Փիթը ընտանեկան հանգամանքների պատճառով ժամանակավորապես հրաժարվում է աշխատանքից

11:10   28 սեպտեմբերի, 2016

Դե էլ ինչ առավոտ առանց ջոլիփիթյան պատմությունների: Ամեն նոր օրը ինչ- որ նոր բան է մեզ մատուցում Ջոլիի ու Փիթի կյանքից ու ամուսնալուծությունից :

Եվ այսպես այս անգամ նորությունը Բրեդի մասին է, որը հայտնել է, որ ընտանեկան հանգամանքներից ելնելով որոշ ժամանակ դադարեցնում է աշխատանքը (գործազրկության նպաստներ կստանա ու հանգիստ կապրի իր համար)

Փիթի որոշումից առաջինը տուժել է Voyage of Time: Life's Journey վավերագրական ֆիլմը, որտեղ Փիթի ձայնը կադրի հետեւից է լսվում:

«Ժամանակի ճամփորդությունը» հաստատ գեղեցիկ ու ունիկալ փորձարարական կինո է IMAX ձեւաչափով ՝ երեխաների ու ընտանեկան դիտման համար: Ես երջանիկ էի մասնակցել այդ կրթական ֆիլմի ստեղծմանը ու բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել այն: Սակայն հիմա ես կենտրոնացած եմ սեփական ընտանեկան խնդիրների լուծման վրա: Ես չէի ցանկանա, որ իմ ընտանեկան դրությունը շեղեր հանդիսատեսի ուշադրությունը ֆիլմից»,- բացատրել է իր որոշումը դերասանը:

Ռեժիսոր Տերրենս Մալիքը վավերագրական նախագիծ է նկարահանել Տիեզերքի պատմության մասին ու տեքստը կարդալու համար հրավիրել Բրեդ Փիթին:

«Ճամփորդություն ժամանակի մեջ» ֆիլմը պատմում է Երկրի պատմությունը Մեծ պայթյունից ու դինոզավրերի դարաշրջանից մինչեւ մեր օրեր ու ապագա:

Աղբյուր՝  Daily Mail



© NEWS.am STYLE