Saint Laurent-ի 2017 գարուն- ամառ նրբագեղ հավաքածուի ցուցադրությունը Փարիզում

13:13   28 սեպտեմբերի, 2016

Փարիզում մեկնարկել է Նորաձեւության շաբաթը: Առաջին օրվա ցուցադրությունն էր Saint Laurent նորաձեւության տան շոուն, որտեղ ներկայացվում էր 2017 գարուն- ամառ հավաքածուն:

Հիշեցնենք որ սա Saint Laurent –ի նոր կրեատիվ տնօրեն Էնթոնի Վակարելլոյի դեբյուտային հավաքածուն է:

Ի դեպ, Էնտոնի Վակարելոն հանուն այդ պաշտոնի հեռացել է Versus Versace –ից ու հրաժարվե սեփական հեղինակային ապրանքանիշից:


Վակարելոն նորից կյանքի է կոչել YSL տառերը,որոնք 2012-ից սկսած ապրանքանիշը չէր օգտագործել ցուցադրություններում:

Ինչ վերաբերում է Վակարելոյի դեբյուտային հավաքածուի գեղագիտական կողմին, ապա նրա առաջ դրված խնդիրը հեշտերից չէր:

Saint Laurent –ի համար իր առաջին հավաքածուում դիզայները ներկայացրել է ա լյա սմոքինգ ոճը, սաֆարի բաճկոններ, ընձառյուծային փրինտ, թափանցիկ բլուզներ, բոտֆորտներ ու բոհեմային էսթեթիկա:

Վակարելոն զգուշորեն շարժվում է 90-ականների կողմը ու վերստեղծում Սեն Լորանի կողմից ստեղծված ուժեղ կնոջ կերպարը, իր հավաքածուն կազմելով սմոքինգ–զգեստներից, թափանցիկ բլուզներից ՝ ընձառյուծային նախշերով, շրջված ջինսերից, կաշվե զգեստ բյուստեներից, որոնք փայլում են ասես անձրեւից թրջված լինեն,լաքապատ անձրեւանոցներից, ծավալուն կաշվե անորաքներից, թավշյա շեղաթիկնոցներից ՝ գնչուական նախշերով ու կորսետային թոփերից ՝ խորը բացվածքով կրծկալներով:

Նյութը՝  VogueSpletnik



© NEWS.am STYLE