Լաս Վեգասի ակումբները միլիոն դոլար են առաջարկում Քենդալ Ջեններին, որպեսզի նա իր ծննդյան օրը իրենց մոտ նշի

13:33   28 սեպտեմբերի, 2016

Լաս Վեգասի ամենահայտնի ակումբները միլիոն դոլար են առաջարկում Քենդալ Ջեններին, որպեսզի նա իր ծննդյան օրը իրենց մոտ նշի:

Page Six -ը գրում է, որ Քենդալ Ջենների ծննդյան օրվա կապակցությամբ կրքերն արդեն սկսել են բորբոքվել: Նոյեմբերի 3-ին Քիմ Քարդաշյանի քուրը 21 տարեկան կդառնա :
Լաս Վեգասի ամենահայտնի ակումբները սկսել են աղջկան իրենց ծառայությունները առաջարկել, որպեսզի մոդելը հենց իրենց հաստատությունում նշի ծննդյան օրը:


Քենդալին առաջարկում են ընդհուպ մեկ միլիոն դոլար, ու ակումբների միջեւ «մրցավազքը» շարունակվում է, այնպես որ հնարավոր է աղջկան ավելի մեծ գումար կառաջարկեն, քանի որ հիմա Քենդալը թիվ մեկ աստղ է համարվում, որի շնորհիվ ցանկացած ակումբ կարող է մեկ վայրկյանում անթիվ անհամար հաճախորդներ ձեռք բերել: Նշում են, որ ծննդյան օրը իրենց ակումբում նշելու համար Քենդալին նույնքան գումար են առաջարկում, որքան Ջասթին Բիբերին:

Իսկ մինչ այդ Քենդալը հանգիստ զբոսնում է Նյու Յորքում: Երեկ մենք մոդելին տեսել ենք Լոս Անջելեսի օդանավակայնում:


Գեղեցկուհին կարծես թե Փարիզ էր ուղեւորվում՝ Նորաձեւության շաբաթին մասնակցելու, բայց որոշել է միառժամանակ Նյու Յորքում մնալ:

Քենդալին պապարացիները որսացել են զբոսնելիս, ի դեպ աղջիկը առանց կրծկալի էր (ընտանեկան թրենդ):


Աղբյուր ՝  Daily Mail
Լուսանկարներ՝ Famefly.net



© NEWS.am STYLE