Բեն Ավետիսյանը, Արփինե Հարությունյանը եւ Ժիրայր Դուրգարյանը՝ Հայկ Հունանյանի «Հեռանում եմ» երգի տեսահոլովակում

13:08   28 սեպտեմբերի, 2016

«Երանի» հեռուստասերիալի դերասան Բեն Ավետիսյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր, որ այս ամիսների ընթացքում հասցրել է նկարահանվել միանգամից երեք տեսահոլովակում, որոնցից մեկը X Factor նախագծի ֆինալիստ Հայկ Հունանյանի «Հեռանում եմ» երգի հիման վրա է: Եւ ահա, այսօր Հայկի նոր տեսահոլովակն արդեն հասանելի է:

Բացի Բենից՝ «Հեռանում եմ» երգի տեսահոլովակում նկարահանվել են նաեւ Արփինե Հարությունյանն ու Ժիրայր Դուրգարյանը:

Երգի երաժշտության հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արման Պետրոսյանն է:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE