Համացանցում հայտնվել է Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ վավերագրական ֆիլմի թրեյլերը

14:44   28 սեպտեմբերի, 2016

YouTube-ում National Geographic-ի ալիքում հայտնվել է Before the Flood («Նախքան ջրհեղեղը») փաստագրական ֆիլմի թրեյլերը, որում նկարահանվել է Լեոնարդո Դի Կապրիոն:

Ֆիլմը պատմում է ամբողջ աշխարհում ողբերգական իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել կլիմայի փոփոխության պատճառով: Կադրերում հայտնվել են Հռոմի Պապը, Բարաք Օբաման, ինչպես նաեւ գործարաններ, ծուխ, մեքենաներ, ցույցեր:

«Ես պարզապես ուզում եմ իմանալ, թե որքան հեռուն ենք մենք գնացել, եւ կա արդյոք մի բան, որը մենք կարող ենք անել, որպեսզի վերջ դնենք սրան»,- ասում է Դի Կապրիոն ֆիլմում:

Լեոն ֆիլմը նկարահանել է դերասան եւ ռեժիսոր Ֆիշեր Սթիվենսի հետ: Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի կինոթատրոններում ֆիլմը հնարավոր է դիտել հոկտեմբեի 21-ից, իսկ National Geographic-ի ալիքում՝ հոկտեմբերի 30-ից:



© NEWS.am STYLE