Քեթի Փերիի հետքերով. 58-ամյա Մադոննան մերկացել է ԱՄՆ նախագահական ընտրությունների համար

15:13   28 սեպտեմբերի, 2016

Մերկ Քեթի Փերին ամերիկացիներին կոչ էր արել մասնակցել ընտրություններին, նրա օրինակին է հետեւել Մադոննան: Բայց այդ մասին հերթով:

Քեթի Փերին, որը հոկտեմբերի վերջին 32 տարեկան է դառնալու, մերկ նկարահանվել է մի տեսահոլովակում, որում ամերիկացիներին կոչ է անում մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին: Իր տեսահոլովակում երգչուհին մարմնի առավել ինտիմ մասերը փակել էր սեւ շերտերով: Տեսահոլովակում երգչուհին խոստովանում է, որ կարդացել է Սահմանադրությունը ու եկել այն եզրակացության, որ կարող է ընտրությունների գալ ցանկացած հագուստով ՝ նույնիսկ նրանով, որով մարդիկ նախընտրում են քնել:

Նրան հետեւել է Մադոննան, որը մերկ սելֆի է արել եւ հրապարակել Instagram-ում: Փոփի 58-ամյա Թագուհին իր հետեւորդներին կոչ է արել քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին:

«Ես քվեարկում եմ մերկ Քեթի Փերիի հետ Հիլարիի օգտին: Նա լավագույնն է, ինչ մենք ունենք»,- մակագրել է Մադոննան լուսանկարը եւ ավելացրել եւս մի լուսանկար, որտեղ ֆոտոշոփով պատկերել է Հիլարիին:



© NEWS.am STYLE