Playboy-ի պատմության մեջ առաջին անգամ. 22-ամյա մուսուլման լրագրողուհին պարբերականի համար հիջաբով է լուսանկարվել

15:36   28 սեպտեմբերի, 2016

22-ամյա մուսուլման լրագրողուհի Նուր Թագոուրին Playboy պարբերականի համար լուսանկարվել է հիջաբով, հայտնում է Daily Mailè-ը:

Նա նշել է, որ երջանիկ է հանրահայտ ամսագրի էջերին հայտնված հիջաբով առաջին աղջիկը լինելու համար: Պարբերականի լրագրողուհու լուսանկարներով համարը լույս կտեսնի հոկտեմբերին: Նկարահանումներից մի կադր աղջիկը հրապարակել է Instagram-ի իր էջում:

Նուրը հագել է կաշվե սեւ ժակետ եւ Converse-ի կոշիկ:

«Ահա եւ նա: Պատիվ ունեմ ձեզ ասելու, որ Playboy-ն ինձ դարձրել է Renegades 2016 շարքի դեմքը»,- լուսանկարն այսպես է մակագրել 22-ամյա աղջիկը:

Renegades նախագիծը ներկայացնում է երիտասարդների պատմություններ, որոնք սիրած գործով են զբաղվում՝ «վտանգելով ամեն ինչը եւ նույնիսկ կյանքը»: Ի դեպ, աղջիկն առաջին մուսուլմանուհին է, որն աշխատում է ԱՄՆ կոմերցիոն հեռուստաալիքի եթերում: Թագոուրին ամերիկան Newsy լրատվական պորտալի թղթակիցն է դարձել հունիսին:



© NEWS.am STYLE