Համցանցում հայտնվել է Բենեդիկտ Քամբերբեթչի մասնակցությամբ «Դոկտոր Սթրենջ» ֆիլմի թրեյլերը

17:25   28 սեպտեմբերի, 2016

Youtube-ում Marvel Entertainment-ի ալիքում հայտնվել է Բենեդիկտ Քամբերբեթչի մասնակցությամբ «Դոկտոր Սթրենջ» սուպերհերոսական ֆիլմի թրեյլերը: Ժապավենը, ինչպես Marvel-ի բոլոր ստեղծագործությունները, հիմնված է համանուն հանրահայտ կոմիքիս սյուժեի վրա, որը պատմում է կախարդական ունակություններով սուպերհերոսի արկածների մասին:

Ֆիլմում նկարահանվել են Թիլդա Սուինթոնը, Մադս Միքելսենը, Ռեյչել Մաքադամսը, Չիվեթել Էջիֆորը: Ժապավենը ամերիկյան վարձույթում կհայնտվի 2016-ի նոյեմբերի 4-ին:

Նոր ֆիլմի գլխավոր հերոս Սթիվեն Սթրենջը հմուտ նեյրովիրաբույժ էր՝ սիրահարված իր աշխատանքին: Սարսափելի ավտովթարից զոհվում է նրա հղի կինը, իսկ բժշկի ձեռքերը կորցնում են զգալու կարողությունը. նա այլեւս չի կարող մարդկանց բուժել: Կորցնելով կյանքի իմաստը՝ հերոսը մեկնում է հոգու եւ մարմնի բուժման միջոց գտնելու: Լիարժեք կյանքի վերադառնալու փորձերի ժամանակ հերոսը Տիբեթի վանականներից մոգություն եւ ձեռնամարտի հմտություններ է սովորում, իր մեջ ուժ է բացահայտում եւ դառնում հանցագործության դեմ պայքարող մարտիկ:



© NEWS.am STYLE