Lanvin-ի գարուն-ամառ 2017 հավաքածուի հիասքանչ ցուցադրությունը Փարիզում

18:25   28 սեպտեմբերի, 2016

Փարիզի Hôtel de Ville շենքում 1357 թվականից տեղակայված են իշխանության համայնքային մարմինները, իսկ այսօր այնտեղ Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Lanvin-ի գարուն-ամառ 2017 հավաքածուի հիասքանչ ցուցադրությունը:

Ծագումով Մարոկկոյից ֆրանսիացի դիզայներ Բուհրա Ջարարը ներկայացրեց Lanvin նորաձեւության տան համար դեբյուտային հավաքածուն: Դիզայները որպես հիմք էր վերցրել գծավոր մետաքսյա պիժաման եւ համարձակ ստեղծագործել ձեւի առումով՝ փոխելով այն իր հայեցողությամբ:

Պիժամայի ազատ թափվող անդրավարտիքը նրա ձեռքում վերածվում էր մերթ կիսատաբատի, մերթ կիսաշրջազգեստի: Ներքնազգեստի թեման շարունակում են թափանցիկ ժանեկազարդ կոմբինացիաները, մետաքսե տունիկաները, կորսետները եւ դեկորատիվ հողաթափերը: Նրբաճաշակ իրերի հետ կոնտրաստ են ստեղծում փայլուն կոշտ կաշվից բաճկոնները, տոպերը եւ անդրավարտիքները, շքեղ փետուրյա օձիքներով բաճկոնները:

Աղբյուրը՝ Vogue, Spletnik



© NEWS.am STYLE