«Բուրլեսկի թագուհի» Դիտա ֆոն Տիզը դարձավ 44 տարեկան. հիշելով գեղեցկուհու տղամարդկանց

19:23   28 սեպտեմբերի, 2016

«Բուրլեսկի թագուհի» Դիտա ֆոն Թիզը սեպտեմբերի 28-ին դարձավ 44 տարեկան: Այսօր Դիտան հաջողակ դիզայներ է, պարուհի, ֆոտոմոդել, դերասանուհի, սակայն ոչ բոլորը գիտեն, որ Դիտա ֆոն Տիզի երակներում հայկական արդյուն է հոսում, ինչի մասին նա ժամանակին հայտնել էր NEWS.am STYLE-ի հետ զրույցում:

«Տատիկիս որդեգրել են, բայց նրա հարազատ հայրը հայ է եղել»,- քանիցս հայտարարել է դերասանուհին:

Բուրլեսկի թագուհի Հիզեր Ռենե Սվիթը, որը հայտնի է Դիտա ֆոն Տիզ անունով, աներեւակայելի գեղեցկուհի է, եւ մենք որոշեցինք հիշել աստղի կյանքում եղած տղամարդկանց:

Մինչեւ Մերիլին Մենսոնի հետ ամուսնանալը (ամուսնացած էին 2005-ից մինչեւ 2007 թվականը) Դիտան հանդիպում էր Social Distortion խմբի անդամ Մայք Նեսոմի եւ դերասան Փիթեր Սարսգաարդի հետ:

Ինչ-որ առիթով Դիտան խոստովանել է, որ 20 տարեկանում լեսբոսուհու փորձ է ձեռք բերել եւ ընկերուհու հետ է ապրել:

Ամուսնալուծվելուց հետո նա հանդիպել է Hurts Тео խմբի մենակատար Հաչքրաֆթի հետ, բայց, ըստ տարածված լուրերի, նրան լքել է այն պատճառով, որ երաժիշտը կանգնել է իր երեկոյան զգեստի քղանցքի վրա:

2013 թվականին պապարացիներին հաջողվել է Դիտային լուսանկարել այն ժամանակ, երբ նա հանդիպում էր Good Charlotte խմբի 34-ամյա կիթառահար եւ բեք վոկալիստ Բենջի Մեդենոմի հետ, ով այժմ ուրախ-զվարթ ապրում է Քեմերոն Դիասի հետ:

Հայտնի է նաեւ, որ Դիտան հանդիպել է կոմս Լուի-Մարի դե Քասթելբաժակի հետ:

Ինչպես ինքը՝ Դիտան է խոստովանում, նա սիրահետողներ ունի ամբողջ աշխարհում:

«Ես հիմա միանգամից երեք տղամարդ ունեմ, եւ նրանք բոլորը աշխարհի տարբեր ծայրերում են… Այո, իմ ամենամեծ մեղքն այն է, որ ես հմտորեն խաղում եմ տղամարդկանց հետ»,- ասել է Դիտան իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ:



© NEWS.am STYLE