Անջելինա Ջոլին մտադիր է «ոչնչացնել» Բրեդ Փիթին

10:24   29 սեպտեմբերի, 2016

Ջոլիի եւ Փիթի ամուսնալուծությունն իհարկե մեզ արդեն ձանձրացրել է, սակայն այդ մասին չգրել մենք չենք կարող: US Magazine-ի փոխանցմամբ՝ Ջոլին հայտարարել է, որ լրջորեն մտադիր է ոչնչացնել ապագա նախկին ամուսնուն:

Եթե նա խանգարի երեխաների նկատմամբ իր միանձնյա խնամակալությանը, Ջոլին ուղղակի նրանից փոշի կսարքի:

Թվում է, թե Ջոլին Փիթի դեմ իսկական դավադրություն է հյուսում, որի նպատակը ամուսնուն վարկաբեկելն է, նրա հեղինակությունը ոչնչացնելը եւ բառացիորեն փոշու վերածելը: Կարծես թե Ջոլին Բրեդին ոչնչացնելու պլան ունի մամուլում. 41-ամյա դերասանուհին մտադիր է մանրամասներ պատմել լրագրողներին երեխաների եւ իր նկատմամբ Փիթի դաժանության մասին:

Այնպես որ սպասենք նոր մեծաքանակ աղբի, որն իրար վրա կթափեն երբեմնի սիրահար ամուսինները:



© NEWS.am STYLE