Իրինա Շեյքը, Ադրիանա Լիման եւ այլ մոդելներ՝ Ջորջ Մայքլի Freedom երգի հոլովակի ռիմեյքում

11:37   29 սեպտեմբերի, 2016

Vogue ամսագիրը ներկայացրել է օրիգինալ նախագիծ (թեպետ Աննա Վինտուրից միշտ էլ անակնկալները սպասելի են): Հեղինակավոր պարբերականը հրապարակել է Ջորջ Մայքլի Freedom երգի հոլովակի ռիմեյքը, որում նկարահանվել են Իրինա Շեյքը, Ադրիանա Լիման, Ջոան Սմոլլսը, Աննա էվերսը, Անդրեա Դիակոնուն, Իմաան, Համմամը, Գրեյս Հարթզելը:

«Միացնում ենք 90-ականների հիթ Freedom-ը: Նյու Յորքի ցուցադրությունների լավագույն դեմքերը՝ Ջորջ Մայքլի հոլովակի հիասքանչ ռեմեյքում»,- այսպես է ներկայացրել պարբերականը տեսահոլովակը՝ միավորելով այն #freedomNYC հեշթեգով:

Նյու Յորքի նորաձեւության շաբաթի մասնակիցները հագել են նոր գարնանային հավաքածուների զգեստները եւ նկարահանվել են յուրօրինակ ռիմեյքում:



© NEWS.am STYLE