Քիմ Քարդաշյանը դատի կտա իր հետույքը համբուրած ուկրաինացի լրագրողին

12:06   29 սեպտեմբերի, 2016

Ահա եւ քեզ փառք: Ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սեդյուկը, որն, ի դեպ, ապրում է ԱՄՆ-ում, իր արարքներով փորձում է մշտապես ուշադրություն գրավել: Սակայն այս անգամ երիտասարդի բախտը չի բերել:

Երեկ Վիտալին, առաջնորդվելով սատանան գիտի, թե ինչ զգացմունքներով եւ տրամաբանության բացակայությամբ, Փարիզում հարձակվել էր Քիմի վրա, երբ վերջինս դուրս էր գալիս Balmain-ի բուտիկից, եւ համբուրել նրա հետույքը:

Իհարկե դեպքը սարսափելիներից չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, սիրո եւ կրքի նման դրսեւորումը հայուհուն այնքան էլ դուր չի եկել, եւ ռեալիթի շոուի 35-ամյա աստղը որոշել է դատի տալ Սեդյուկին, գրում է TMZ-ը:

Ինսայդերները հայտնում են, որ Քիմի թիկնապահները ոստիկանությանը կփոխանցեն դեպքի վայրից ունեցած լուսանկարները եւ տեսանյութը (չնայած դրանցով հեղեղված է համացանցը):

Սա արդեն 2-րդ անգամն է, երբ Սեդյուկը հարձակվում է Քիմի վրա: 2014-ին , երբ Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա շրջանակներում Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն այցելել էին Balmain-ի ցուցադրությունը, լրագրողը հարձակվել էր հայուհու վրա:

Քիմը մտադիր է հասնել նրան, որ սկանդալիստին արգելեն ընդհանրապես մոտենալ իրեն եւ տուգանեն:



© NEWS.am STYLE