Նման իսկական և օրգանիկ զգացմունք երբեք չեմ ունեցել. Ռոլանդ Գասպարյանը հայր է դարձել

10:55   29 սեպտեմբերի, 2016

Reincarnation  խմբի անդամ Ռոլանդ Գասպարյանը երեկ հայր է դարձել: Երգչի կինը՝ Գայանեն, դուստր է ունեցել: Երջանիկ լուրով նորաթուխ հայրիկը կիսվել է Facebook-ի միջոցով.

«Կյանքում շատ լավ զգացողություններ եմ ունեցել՝ իբրեւ երջանիկ... բայց նման իսկական և օրգանիկ զգացմունք երբեք չեմ ունեցել... ուրախությանս չափ ու սահման չկա...Աննկարագրելի զգացողություններ ունեմ, որ խոսքերով չեմ կարող արտահայտել...
Շնորհակալ եմ Տիեզերքին նման պարգեւի համար...»,-գրել է նա:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Ռոլանդին ու Գայանեին՝ փոքրիկին մաղթելով անհոգ ու խաղաղ մանկություն:



© NEWS.am STYLE