Քանյե Ուեսթն իր համերգին երկրպագուներին ստիպել է բղավել «Fu..k Թեյլոր Սվիֆթ»

14:14   29 սեպտեմբերի, 2016

Քանյե Ուեսթի էներգետիկան մեզ բոլորիս քաջ հայտնի է: Եթե մարդն ի վիճակի է 15 րոպեում Կարապի լճի մոտ մոտ 5 հազար մարդ հավաքել, իսկ հետո ցատկել ջուրը, ինչը արեցին նաեւ մի խումբ մարդիկ, ապա հավատացե՛ք, Նաշվիլում հանդիսատեսին նա հաստատ «կվառի»:Ինչն էլ 39-ամյա երգիչն արեց իր Saint Pablo Tour հյուրախաղերի շրջանակներում կայացած համերգի ժամանակ:

Քանյեն Bridgestone Arena-ում իր սկանդալային Famous երգի կատարման ժամանակ երկրպագուներին ստիպել է բղավել «Fu..k Թեյլոր Սվիֆթ», ինչին հանդիսատեսը ուրախությամբ արձագանքեց:

«Ես ուզում եմ, որ ամբողջ Նեշվիլը լսի դա»,- հրահրել է Քանյեն հանդիսատեսին:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE