Քիմ Քարդաշյանի հետույքը համբուրած ուկրաինացի լրագրողը մեկնաբանել է իր արարքը

14:37   29 սեպտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանի հետույքն այսօր համար մեկ թեման է: Երեւի թե մեր նախարարների մասին այդքան չեն խոսում, որքան Փարիզում տեղի ունեցած միջադեպի, ուր հայուհին ժամանել էր Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակում:

Նախօրեին Ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը հարձակվել էր Քիմ Քարդաշյանի վրա եւ համբուրել նրա հետույքը, իսկ Քիմը որոշել է դատի տալ նրան:

Լրագրողը Instagram-ում որոշել է մեկնաբանել իր հերոսական արարքը:

«Ես այդ օրը պաղպաղակ էի կերել շքեղ ռեստորանում, որտեղ անվճար Wi-Fi կար: Ինչ-որ պահի մոտեցավ մի մեքենան, որի մոտ վազեցին լրագրողները: Ես որոշեցի մի կողմ քաշվել եւ նայել: Երդվում եմ, ես չգիտեի, որ այդտեղ է գալիս Քիմը: Դա նշանակում է, որ ես չեմ հետապնդում աստղերին, այդ նա էր հատուկ այդտեղ եկել»,- ասել է Սեդյուկը:

Ուկրաինացի լրագրողի խոսքով՝ ինքը Քիմի հետույքը համբուրել է՝ ի նշան արհեստական արտաքինի եւ հետույքի իմպլանտների դեմ բողոքի: Վիտալին Քարդաշյանների ընտանիքին կոչ է արել դեռահաս աղջիկների շրջանում բնական գեղեցկություն քարոզել:



© NEWS.am STYLE