Ռոբ Քարդաշյանը՝ ապագա կնոջը. Քեզ ռեփեր է պետք, ոչ թե գեր հայ

15:18   29 սեպտեմբերի, 2016

Մենք բոլորովին չենք զարմանա, եթե 2016-ի ամուսնալուծությունների ֆոնին բաժանվեն նաեւ դեռեւս չամուսնացած Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան: Ի դեպ, հիշեցնենք, որ մերկապարուհին նրանից երեխա է սպասում:

TMZ-ը հայտնում է, որ Ռոբն ու Չայնան արդեն մի քանի ամիս վիճում են, եւ դրա հիմնական պատճառը Ռոբի այն համոզմունքն է, որ Չայնան ի վերոջ կլքի իրեն՝ հանուն ինչ-որ ռեփերի:

Հաղորդվում է, որ Ռոբն իրեն հարմարավետ չի զգում Չայնայի անցյալի պատմության հետ, որը ռեփեր Tyga-ից բացի, սիրավեպ է ունեցել ռեփեր Future-ի հետ:

Պարզվում է, որ Ռոբը պահանջում է, որ Չայնան անգամ սահմանափակի այդ ռեփերների կատարումները լսելը:

«Քեզ ռեփեր է պետք, այլ ոչ թե գեր հայ»,- ասել է Ռոբը:



© NEWS.am STYLE