Իեն Սոմերհոլդերի եւ Նիկի Ռիդի ռոմանտիկ լուսանկարները

17:03   29 սեպտեմբերի, 2016

«Վամպիրի օրագրերի» աստղ Իեն Սոմերհոլդերի եւ «Մթնշաղ» ֆիլմից հայտնի դերասանուհի Նիկի Ռիդի ամուսնությունը ժամանակին տարատեսակ կարծիքների տեղիք տվեց: Ոմանք զարմացան՝ ինչպե՞ս Իենը կարող էր այդքան կարճ ժամանակում մոռանալ իր գեղցկուհի խաղընկերուհի Նինա Դոբրեւին եւ փոխարինել նրան Նիկիի հետ: Ոմանք էլ թերահավատորեն նշեցին՝ նրանք միասին երկար չեն լինի:

Սակայն երջանիկ Իենը կնոջ հետ համատեղ լուսանկարներով հաճախ է կիսվում իր Instagram-ում:

Չարախոսներին պետք է հիասթափեցնենք՝ զույգը մինչ օրս երջանիկ եւ սիրառատ տեսք ունի: Այսպես ասած՝ աչքով չտանք նրանց երջանկությանը, պարզապես, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի դեերասանների համատեղ կյանքի գեղեցիկ ակնթարթներից մի քանիսը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE