Ջոնի Դեփն ու Միշել Փֆայֆերը կհայտնվեն Ագաթա Քրիսթիի վեպի հիման վրա նկարահանված «Սպանություն Արեւելյան ճեպընթացում» ֆիլմում

16:25   29 սեպտեմբերի, 2016

Ապահարզանն այն գործերից է, որը ամուսնալուծվողներին ստեղծագործական ուժ եւ էներգիա է հաղորդում: Ճիշտ այդպես շուտով մեզ կուրախացնի Ջոնի Դեփը, ով 58-ամյա Միշել Փֆայֆերի հետ, հնարավոր է, նկարահանվի Ագաթա Քրիսթիի «Սպանություն «Արեւելյան ճեպընթացում» վեպի էկրանավորման մեջ:

Ժապավենի դերասանական կազմն առայժմ չի հաստատվել: Հայտնի է, որ ռեժիսորը եւ դետեկտիվ Էրքյուլ Պուարոյի դերակատարը Քեննեթ Բրանան է:

The Hollywood Reporter-ը հայտնում է, որ դերասանների հետ պաշտոնական պայմանգրեր դեռեւս չեն ստորագրվել:

Դեփը եւ Փֆայֆերն արդեն մեկ անգամ միասին աշխատել են. նրանք նկարահանվել են «Մռայլ ստվերներ» (2012) ֆիլմում:

«Սպանություն Արեւելյան ճեպընթացում» ֆիլմը ամերիկյան վարձույթ դուրս կգա 2017-ի նոյեմբերի 22-ին:



© NEWS.am STYLE