Մինչ ապահարզանը Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնի հետ գաղտնի հանդիպել է Նյու Յորքի հյուրանոցում

17:22   29 սեպտեմբերի, 2016

Ո՛չ: Դե, հաստատ ո՛չ: Սա արդեն նշանակում է չափն անցնել: Չնայած եթե վերցնենք Ջոլիի եւ Փիթի ամուսնալուծության մասին նախորդ նորությունը, որով հաղորդվում էր, որ Բրեդն ու Ջոլին, չնայած անձնագրի մեջ եղած կնիքին, ամեն մեկն ապրել է իր կյանքով, ապա նույնիսկ շատ հավանական է, որ Փիթը ֆռֆռացել է: Բայց որ Ջենի հետ, իր նախկին…

Չնայած մեզանից որ մեկը հարբած ժամանակ հաղորդագրություն չի ուղարկում իր նախկինին:

Այնպես որ, Radar -ը հայտնում է, որ մինչեւ Անջելինա Ջոլիից բաժանվելը Բրեդ Փիթը մի քանի անգամ Նյու Յորքի հյուրանոցում հանդիպել է Ջենիֆեր Էնիսթոնի հետ:
Էնիսթոնը հայտնվել է սարսափելի սիրային եռանկյունու մեջ, որովհետեւ Փիթի հետ հանդիպելուց հետո հասկացել է, որ նրան ավելի շատ է սիրում, քան իր ներկայիս ամուսնուն՝ Ջասթին Թերուին:

Բրեդ Փիթը 45-ամյա Էնիսթոնին բողոքել է, որ Անջելինայի հետ իր հարաբերությունները վաղուց այնպիսին չեն, ինչ նախկինում, իսկ Ջենիֆերը երազել է վերադառնալ նախկին ամուսնու մոտ:

«Ջենը խոսել է Բրեդի հետ: Նա ընկերներին ասել է, որ նրա հետ դարձյալ միասին լինելն անհավական էր: Ճիշտն ասած, նա գաղտնի սպասում էր, որ նա Ջոլիից կհեռանա: Այժմ նա երջանիկ է լսել, որ նա բաժանվում է, որովհետեւ միշտ հույսի նշույլ է փայփայել: Բրեդը նրա կյանքի սերն է, եւ նա իրենց բաժանումից հետո այդպես էլ երբեք չվերականգնվեց»,- հայտնում են ինսայդեները:



© NEWS.am STYLE