Ջենիֆեր Լոպեսը ցույց է տվել 8-ամյա դստերը

18:22   29 սեպտեմբերի, 2016

Ջենիֆեր Լոպեսը Instagram -ում հրապարակել է իր դստեր լուսանկարը:

47-ամյա երգչուհին 8 տարեկան զույգ երեխաների մայր է (որդին՝ Մաքսը եւ դուստրը՝ Էմմին, որոնք ծնվել էին Մարկ Էնտոնիի հետ ամուսնությունից):

«Ես եւ իմ գեղեցկուհի արքայադուստրը»,- մակագրել է լուսանկարը Ջենիֆերը:

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Ջեյ Լոն եւ 29-ամյա Կասպեր Սմարթը բաժանվել էին: Երգչուհին եւ պարողը սկսել էին հանդիպել 2011-ին՝ Լոպեսի եւ Մարկ Էնտոնիի ամուսնալուծությունից հետո:

Ի դեպ, Կասպերից բաժանվելը Լոպեսի հաղթաթուղթն էր, երբ ամեն անգամ նոր ալբոմի կամ ֆիլմի դուրս գալուց առաջ երգչուհին փիարի կարիք է ունենում:



© NEWS.am STYLE