Կիսամերկ Քիմ Քարդաշյանը պրովոկացիոն զգեստով Balmain –ի ցուցադրությանը

10:12   30 սեպտեմբերի, 2016

Այ սա արդեն իսկական Նորաձեւության շաբաթ է, թե չէ ի՞նչ Նորաձեւության շաբաթ առանց մեր Քիմի: Չէր հասցրել մամուլը հասկանալ, թե ինչ է պատահելու հայուհու հետույքը համբուրած ուկրաինացի սկանդալային լրագրողի հետ, երբ Քիմը, ասես ոչինչ չի պատահել, հայտնվել է Balmain-ի 2017-ի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությանը:

Բուն ցուցադրության մասին, որն ի դեպ իրոք շքեղ էր, մենք քիչ ավելի ուշ կխոսենք (այնտեղ պոդիումում այնպիսի աստղաբույլ է՝ չեք պատկերացնի) իսկ հիմա դեռ ուշադրություն դարձնենք Քիմ Քարդաշյանին:

35-ամյա հեռուստաաստղը Օլիվյե Ռուսթենի ցուցադրությանը ներկայացել էր հենց Balmain –ի զգեստով, ինչպես ասում են՝ մեկնաբանությունները ավելորդ են ու բոլորովին զարմանալի չէ, որ ամբողջ ուշադրությունը հայուհու վրա էր սեւեռված:

Քիմն ու Կարին Ռոյթֆելդը

Քիմը մոր ու քրոջ՝ Քորթնիի հետ

Քիմն ու Քորթնին

Օլիվյե Ռուսթեն

Ի դեպ Քիմից որոշել էր հետ չմնալ նաեւ Vogue Japan -ի խմբագիր Աննա Դելլո Ռուսսոն

Իսկ Կարլա Բրունին նախընտրել էր խիստ ոճը

Աղբյուր՝  Daily Mail

Լուսանկարներ՝Getty, REX, Shutterstock



© NEWS.am STYLE