Քիմ Քարդաշյանը` բաց զգեստով, Քորթնին` 4 հազար դոլարանոց երկարաճիտ կոշիկներով. Քարդաշյան քույրերը գրոհում են Փարիզը

13:34   30 սեպտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանի արկածները Փարիզում երեկ շարունակվել են Off White fashion show ցուցադրությունով: Եվ ո՞վ էր առաջին շարքերում նստած: Ճիշտ է Քարդաշյանների գերդաստանի խարիսխը՝ Քիմը:

Եվ բնականաբար ամբողջ ուշադրությունը հայուհու կրծքերի վրա է: Նրա հետ ցուցադրությանը եկել էր Քանյե Ուեսթը` iնչպես միշտ իր ոճին հավատարիմ:

Նրան ընկերակցում էր քույրը ՝ Քորթնին, որն այս օրերին իր բաց հանդերձանքով նույնպես ցնցում է փարիզյան հասարակայնությանը: Քորթնին, ի դեպ, Tom Ford -ից 4 հազար դոլարանոց երկարաճիտ կոշիկներով է:

Գերդաստանի դեսանտը համալրել է Քիմի մայրը ՝ 60-ամյա Քրիս Ջենները, իր սիրեկան Քորի Գեմբլի հետ միասին:

Աղբյուր ՝ Daily Mail

Լուսանկարներ՝ INF Photos, Getty, GC Images, GoffPhotos, Xposure All eyes on her…



© NEWS.am STYLE