Լեոնարդո դի Կապրիոյին տեսել են մոդել Նինա Ագդալի հետ Նյու Յորքում

14:22   30 սեպտեմբերի, 2016

Որոշ ժամանակով շեղվենք Փարիզում Նորաձեւության շաբաթից, որտեղ ամբողջ ուշադրությունը սեւեռված էր Քիմ Քարդաշյանի, այլ ոչ թե նորաձեւության ցուադրությունների վրա, ու մեր ուշադրությունն ուղղենք Լեոնարդո դի Կապրիոյի վրա, որին տեսել են ընկերուհու՝ մոդել Նինա Ագդալի հետ քաղաքով զբոսնելիս:

41-ամյա դերասանը, ում կարողությունը 245 մլն դոլար է գնահատվում (Քիմի ու Քանյեի համատեղ ունեցվածքը 200 մլն է, իսկ Փիթինն ու Ջոլիինը՝ 400), վերջերս սկսել է ավելի հաճախ հանդիպել Նինայի հետ ու հոլիվուդյան բեմի կուլիսների հետեւում խոսում են դերասանի ու մոդելի լուրջ սիրային հարաբերությունների մասին:

Ի դեպ 24-ամյա մոդելը երեկ իր Instagram –ում հրապարակել է շատ կրքոտ լուսանկար:

Գեղեցկուհին որոշել էր իր բաժանորդներին ներկայանալ լրիվ մերկ:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI



© NEWS.am STYLE