Գեղեցիկ մարդկանց կյանքը հաճախ սարսափելի է. Մոնիկա Բելուչին այսօր դարձավ 52 տարեկան

15:05   30 սեպտեմբերի, 2016

Գեղեցկություն, որը չի խամրում, այլ տարիների հետ ավելի է ծաղկում: Կանացիություն, որը բնատուր է, իսկ տարիների հետ ավելի գրավիչ է դառնում. այո, իհարկե, խոսքը Մոնիկա Բելուչիի մասին է: Այս շքեղ կինն այսօր նշում է ծննդյան 52-ամյակը:

Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ իտալացի գեղեցկուհին կարող է լավագույնս արտահայտվել գեղցկության եւ հմայքի մասին:

Մոնիկայի ամենահայտնի մտքերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Գիտեմ, որ գեղեցիկ մարդկանց կյանքը հաճախ սարսափելի է: Նրանք այնքան անհարմարավետ են զգում իրենց սեփական մաշկի մեջ: Իսկ հարմարավետությունը ոչ թե արտաքինի, այլ ներքինի մեջ է»:

«Ես ինձ հարմարավետ եմ զգում, բայց ոչ այն պատճառով, որ գեղեցիկ եմ»:

«Ես միշտ սիրել եմ շրթներկ կրել: Կարծում եմ՝ ցանկացած կին դա սովորում է իր մայրիկից եւ տատիկից: Կնոջ համար այնքան սովորական երեւույթ է նայել հայելու մեջ եւ անկախ ամեն ինչից՝ շուրթերը ներկել գեղեցիկ երանգով»:

«Շրթներկը կնոջ ամենաուժեղ զենքն է: Այն կարող է ամբողջովին փոխել քո տեսքը՝ առաջացնելով շրջապատի հիացմունքը»:

«Տղամարդը հիանում է՝ տեսնելով կարմիր շրթներկով կնոջ: Բայց նա հաճախ չի համարձակվում համբուրել նրան»:

«Ես երբեք խուճապի չեմ մատնվում իմ արտաքինի պատճառով: Ես սիրում եմ ծիծաղել: Ինձ համար շատ կարեւոր է կյանքս հետաքրքրացնելը»:

«Կարծում եմ՝ ժամանակը ոչինչ չի խնայում: Վերցնենք, օրինակ, մի գեղեցիկ կարմիր խնձոր: Որոշ ժամանակ անց դրան թոշնած կգտնենք: Ահա, թե ինչ է լինում մեզանից յուրաքանչյուրի հետ»:

«Իմ մարմինը գեղեցիկ վիճակում է եւ ես այն չեմ սիրում շեշտել վառ գույներով: Ինձ համար իդեալական երանգներ են սեւն ու սպիտակը»:

«Իմ մարմինն ինձ համար շատ կարեւոր է՝ դեմքս, ձեռքերս, ոտքերս, աչքերս... ես ամեն ինչ էլ գործի եմ դնում»:

«Գեղեցիկ է այն, ինչ բնական է: Եթե դու այլեւս այնպիսին չես, ինչպիսին բնությունն է քեզ ստեղծել, դու դառնում ես արհեստական»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE