Գեղեցկուհի Բեյոնսեն ներկայացրել է մարզական հագուստի իր նոր հեղինակային հավաքածուն

14:40   30 սեպտեմբերի, 2016

Նորաձեւություն բառը այս պահին կենտրոնացած է Քիմ Քարդաշյանի ու Փարիզում նրա արկածների վրա: Բայց միեւնույն ժամանակ իր մասին հիշեցրել է նաեւ Բեյոնսեն (ասում են, որ երգչուհին շատ ծանր է տանում Քիմի պոպուլյարությունը, ու դրա համար էլ նրա հետ լավ հարաբերություններ չունի): Բայց մի կողմ թողնենք այս լուրերը, չէ՞ որ հանրահայտ երգչուհին ներկայացրել է իր տեսահոլովակը մարզահագուստի իր Ivy Park նոր հեղինակային հավաքածուի աջակցության համար:

Այն մոնտաժված է նրա փորձերի, համերգների, մարզումների ու ընտանեկան ժամանցի նկարահանումների հատվածներից ու նպատակ ունի հանդիսատեսին հասկացնել, որ ինքդ քո վրա աշխատելը մարզասրահով չի սահմանափակվում:

«Ամեն օր ես բարձրացնում եմ նշաձողը ու ձգտում համոզել իմ սեփական մարմնին, որ նա ավելիին է ունակ: Ես գիտեմ, որ այն ունակ է լինել ավելի ուժեղ, ավելի ճկուն ու դիմացկուն»,- ասում է երգչուհին՝ ցուցադրելով իր 4 տարեկան դստեր՝ Բլու Այվիի հետ կադրերը:



© NEWS.am STYLE