Ամուսնալուծության ամերիկյան ձեւով. Անջելինա Ջոլին դիմել է ԱՄՆ լավագույն ճգնաժամային մենեջերի օգնությանը

15:14   30 սեպտեմբերի, 2016

Եվ այսպես շարունակում ենք խորանալ Փիթի ու Ջոլիի ամուսնալուծության մանրամասների մեջ:

Առավոտից մենք արդեն իմացանք, որ Էնջին մտադիր է իր մոտ պահել այն բոլոր թանկարժեք իրերը, որը Փիթն է նվիրել 12 տարվա համատեղ կյանքի ընթացքում: People -ի փոխանցմամբ Անջելինա Ջոլին ապահարզանի համար աջակցություն է խնդրել ճգնաժամային մենեջեր, Ջորջ Բուշ ավագի մամուլի կենտրոնի նախկին ղեկավար Ջուդի Սմիթից (իննսունականների սկզբին Սմիթը հեռացել է Սպիտակ տնից ու մասնավոր ֆիրմա բացել՝ հարուստ ու ազդեցիկ մարդկանց բարդ խնդիրները լուծելու ծառայություններով):

«Ջուդիին առաջարկել են խորհրդատվություն կազմակերպել փաստաբանների թիմի հետ, որը զբաղվելու է Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի ամուսնալուծությամբ: Ջուդին մեծ փորձ ունի հասարակայնության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի լուծման գործում ու գիտի, թե ինչպես կարելի է արագ ու արդյունավետ աշխատել ու անհրաժեշտ արդյունքի հասնել »,- հայտնել է պարբերականին մոտ կանգնած աղբյուրը:

Ի դեպ Ջոլիի թիմի մասին: Նրա փաստաբանը Լաուրա Վասսերն է,որը զբաղվել է նաեւ Ջոննի Դեպպի ու Էնբեր Հերդի, Գվեն Սթեֆանիի ու Գեւին Ռոսսդեյլի, Բրիթնի Սփիրսի ու Քեւին Ֆեդերլայնի ապահարզանով:

Իսկ Բրեդ Փիթին դատարանում ներկայացնելու է նրա ընտանեկան փաստաբան Լենս Շպիգելը Ջուդի Սմիթը Smith & Company–ի առավել հեղինակավոր ֆիրմաներից մեկի տնօրենն է, որը զբաղվում է ԱՄՆ-ում ճգնաժամային իրավիճակների կառավարումով: Սմիթը իր աշխատանքի ընթացքում հաջողությամբ օգնել է Մոնիկա Լեւինսկուն, Ուենսլի Սնայփսին ու ֆուտբոլիստ Մայքլ Վիքին: Սպիտակ տանը Սմիթի աշխատանքն է հենց դրվել «Սկանդալ» սերիալի հիմքում, իսկ Սմիթն ինքը ABC ալիքով հեռարձակվող նախագծի պրոդյուսերն էր:



© NEWS.am STYLE