Վիկտորիա եւ Դեւիդ Բեքհեմները, Ադրիանա Գալստյանը, Ջոնի Դեփն ու Լիկա Սալմանյանը՝ Մետաքսյա Շմավոնյանի աչքերով

17:03   30 սեպտեմբերի, 2016

19-ամյա նկարչուհի-իլյուստրատոր Մետաքսյա Շմավոնյանի տաղանդին արդեն անդրադարձել ենք: Գեղարվեստի ակադեմիայի ուսանողուհին ուղղակի հիացնում է հայ եւ արտասահմանցի հայտնիների գեղեցիկ պատկերազարդումներով:

Մասնագիտությամբ հագուստի մոդելավորող աղջիկը շարունակում է ստեղծագործել եւ իր նկարներով կիսվել Facebook-ի իր էջում:

Նրա պատկերազարդումների նոր շարքի հերոսներն են Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները, Բեյոնսեն, Ջոնի Դեփը, ինչպես նաեւ հայ գեղեցկուհիներ Ադրիանա Գալստյանն ու Լիկա Սալմանյանը:

Նկարչուհու աշխատանքները սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE