62-ամյա Բորիս Մոյիսեեւը ամուսնանում է ամերիկուհի բիզնես լեդի Ադել Թոդդի հետ

15:32   30 սեպտեմբերի, 2016

Շուրջը հոլիվուդյան ապահարզաններ են, իսկ ահա 62-ամյա Բորիս Մոյիսեեւը ամուսնանում է ամերիկուհի բիզնես լեդի Ադել Թոդդի հետ:

Արտիստը իր սիրեցյալի հետ հարաբերությունները կօրինականացնի Մոսկվայի ԶԱԳՍ-երից մեկում: Իսկ այդ ուրախալի իրադարձությունը նորապսակները կտոնեն հյուրանոցի կտուրին, որը ունի ամառային տեռաս ու գեղեցիկ տեսարան դեպի Կրեմլ ու Կարմիր հրապարակ:

Երգիչն ինքը դեռ չի մեկնաբանել այդ ուրախալի լուրը:

«Շուտով դուք ինքներդ ամեն ինչ կտեսնեք,- մեջբերում է Մոյիսեեւին 7 дней պարբերականը,- Մի քիչ դիմացեք, իսկ հիմա կներեք, պետք է գնամ ֆրակս փորձելու Վալենտին Յուդաշկինի մոտ»:

Հիշեցնենք, որ 2009-ին Մոյիսեեւը հրապարակայնորեն խոստովանել էր, որ նույնասեռական է:

«Դա ինձ իրոք ծիծաղեցնում է: Այնպիսի բաներ են գրում ու խոսում, ասես նրանցից որեւէ մեկը ֆիզիկական կապ է ունեցել ինձ հետ: Ես ի՞նչ նույնասեռական: Պարզապես ես բեմադրություն եմ ունեցել «Արատի զավակ», ինչից էլ սկսվել են այս բոլոր խոսկացությունները: Բայց եթե մարդը Հիտլերի կամ Ստալինի դերն է կատարում՝ չէ՞ որ նրա մասին չեն ասում, որ նա ֆյուրերն է կամ Ստալինը: Ինչո՞ւ են այդ դեպքում ինձ իրական կյանքում էլ նույնասեռական համարում»- հետաքրքրվել է էպատաժային երգիչը:



© NEWS.am STYLE