«Дом-2»-ի աստղը վաճառում է իր ներքնազգեստը, որով սեքս տեսագրություն էր նկարահանել

16:12   30 սեպտեմբերի, 2016

Համացանցում օրերս հայտնվել էր «Дом-2»–ի աստղ էլինա Կամիրենի սեքս տեսագրությունը: Այս նյութում մենք գեղագիտական նկատառումներով ձեզ կներկայացնենք մեկ այլ տեսագրություն, բայց նրանք ովքեր շատ են հետաքրքրվում, կարող են աղջկա տեսահոլովակը դիտել Life.ru կայքում:

Պարզվում է՝ հաքերները կոտրել էին աղջկա հեռախոսը Cloud հավելվածում, իսկ«Дом-2»-ն ցուցադրել էր այդ տեսագրությունը, որը հայտնվել էր համացանցում: Դրանից հետո Էլինան դատի է տվել նախագծին: Իսկ այսօր հայտնի է դարձել, որ 30-ամյա Էլինան որոշել է վաճառել իր ներքնազգեստը, որով նկարահանվել էր այդ սեքս տեսագրությունում:

«Այն բանից հետո, երբ իմ տեսագրությունը հայտնվեց համացանցում ու այն տեսավ 55 մլն հանդիսատես, ես սկսել եմ անհավանական քանակության նամակներ ստանալ տղամարդկանցից: Ոչ թե «արի ծանոթանանք» տարբերակով, այլ ինձ գրում են պարզապես այլասերվածները ու կներեք ՝ հարցնում են իմ սեռական օրգանների կառուցվածքի մասին: Ինձ մեծ գումարներ են առաջարկում, որպեսզի ես նրանց նվիրեմ իմ ներքնազգեստը: Ես կարծում եմ, որ մարդը, որը կոտրել է իմ հեռախոսն ու հրապարակել այդ տեսագրությունը լուրջ շեղումներ ունի ու ավելի վատ վիճակում է, քան թմրամոլները», պատմում է Էլինա Կամիրենը:

Կշռադատելով պահանջարկը ու գնահատելով հնարավոր շահույթը՝ Կամիրենը որոշել է չմերժել պոտենցիալ գնորդներին: Իր տնօրենի հետ միասին նա աճուրդ է կազմակերպելու ու բառացիորեն ազատվելու իր կեղտոտ ներքնազգեստից:

«Ստացված գումարը ես կտրամադրեմ սեռական շեղումներով մարդկանց բուժման հատուկ կենտրոններին: Նման պատմությունները շատ տհաճ են: Ես կարող եմ պատկերացնել, թե ինչ քանակության կանայք ու աղջիկներ են Ռուսաստանում կամ որեւէ այլ երկրում տառապում այլասերվածների վիրտուալ հարձակումներից: Ես ու տնօրենս որոշեցինք, որ այդպես ճիշտ կլինի: Անհրաժեշտ է, որ հիվանդ մարդկանց թիվը քչանա»- ամփոփել է «Дом-2» –ի նախկին մասնակիցը:

Էլինայի տնօրենի խոսքով աճուրդը տեւելու է մինչեւ հոկտեմբերի 10-ը: Նա, ով ամենաբարձր գինը կառաջարկի լոտի համար, կդառնա դրա սեփականատերը: Աճուրդի մանրամասները Էլինա Կամիրենը կհրապարակի սոցցանցերի իր էջերին:



© NEWS.am STYLE