Երազանք եմ պահում եւ միշտ հավատում եմ, որ այն կիրականանա . ինչպե՞ս է Լուարա Հայրապետյանը նշել ծննդյան 19-ամյակը (ֆոտո)

18:02   30 սեպտեմբերի, 2016

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Լուարա Հայրապետյանը նշում էր ծննդյան 19-ամյակը: «Մանկական Եվրատեսիլ 2009»-ի հայ մասնակիցը NEWS.am STYLE-ի հետ կիսվեց իր տարեդարձի մանրամասներով, ինչպես նաեւ մեզ տրամադրեց բացառիկ լուսանկարներ իր ծննդյան օրվա խնջույքից:

«Շատ ուրախ օր եմ անցկացրել: Առաջին շնորհավորանքներս ստացել եմ մայրիկիս եւ քույրիկիս կողմից: Ուղիղ ժամը 12-ին ընկերներս եկան մեր տուն եւ մեծ անակնկալ ինձ մատուցեցին»,-ասում է այժմ ԱՄՆ-ում բնակվող երգչուհին, որը երեկ բազում շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել տարբեր մարդկանց կողմից.

«Բայց անկեղծ ասած՝ այդ ամենի մեջ ինձ համար ամենայուրահատուկ անակնկալը մայրիկիս նվերներից մեկն էր՝ բացիկ, որի մեջ շատ հուզիչ եւ բարի խոսքեր էին գրված»:

Լուարան ծննդյան տարեդարձը նշել է տանը՝ հարազատների եւ ընկերների շրջապատում: Երգչուհու հյուրերի թվում էր նաեւ Էմմին, որին Լուարան քրոջ պես է վերաբերվում:

«Փոքրիկ խնջույք էինք կազմակերպել: Միայն տխրում եմ, որ հայրիկս եւ եղբայրս ինձ հետ չէին, նրանք հիմա Ռուսաստանում են»:

Ինչպես շատերը՝ Լուարան եւս երազանք է պահում ծննդյան տորթի մոմերը փչելիս.

«Երազանք եմ պահում եւ միշտ հավատում եմ, որ այն կիրականանա: Շատ բան չեմ ցանկանում. առողջություն՝ իմ ընտանիքին, հարազատներին եւ մտերիմ մարդկանց: Ինձ համար ամենակարեւոր բանն այս աշխարհում մարդ լինելն է»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE