Գնչուական հարսանիքի տեսագրությունը՝ եվրոյի ու ոսկու անձրեւով, նվաճում է համացանցը

16:38   30 սեպտեմբերի, 2016

Սլովակիայում գնչուների զույգը աղմկոտ հարսանիք է կազմակերպել: Մեկ շաբաթում տեսագրությունը ավելի քան 300 հազար դիտում է ունեցել:

19-ամյա Եվկան ու 20-ամյա Լուկաշը շքեղ տոնում են հարսանիքը, իսկ հանդիսատեսին ցուցադրում են բազմաթիվ մրցույթներ, հյուրասիրություններ ու գնչուական ծեսեր: Ընդ որում հարսնացուի ու փեսացուի հագուստը ոսկեզօծ թելերով է կարված, իսկ պարերից մեկի ժամանակ ազգականները բարձրացում են աղջկա զգեստի փեշը, ու սկսում դրա մեջ զարդեր ու 500 եվրոյանոց թղթադրամներ գցել:



© NEWS.am STYLE